Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` ԱԺ նախագահի աշխատակազմի մի քանի անդամներ մտել են Հովիկ Աբրահամյանի մոտ եւ հետաքրքրվել` «շեֆ, մենք էլ դիմում գրե՞նք»:
«Ի պատասխան` Աբրահամյանը հորդորել է մնալ: Սակայն, օրինակ, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը (նախկին նախարար Դավիթ Լոքյանի որդին) սեփական նախաձեռնությամբ «Ժողովրդին» հայտնեց, որ պատրաստվում է ԱԺ նախագահի հրաժարականն ընդունելուց հետո աշխատանքից ազատման դիմում ներկայացնի: Ի նշան Աբրահամյանի հանդեպ իր հավատարմության` Սերգեյը զոհաբերում է իր կարիերան»,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























