Թերթը գրում է, որ Հայաստանում գործող մի շարք օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ վերջին օրերին ամեն առավոտը զանգահարում են ՀՀ «կասկածելի» նախարարություններ եւ հետաքրքրվում, թե արդյոք գործող նախարարը շարունակու՞ մ է պաշտոնավարել։
«Տարբեր նախարարությունների աշխատակիցներ մասնավոր զրույցներում խոստովանում են նաեւ, որ իրենք եւ իրենց գործընկերները ձեռքի հետ զբաղված են նոր աշխատանքի փնտրտուքով։ Նախարարություններում ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է տեղի ունենալու, իրենք կշարունակեն աշխատե՞լ, թե կհայտնվեն փողոցում։ Որոշ նախարարներ առավոտյան աշխատավայր մտնելիս կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվում են դռնապաններից՝ դեռեւս նախարա՞ր են, թե՝ ոչ»- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























