Թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ նախօրեին վերջնականապես որոշվել է Երեւանի փոխքաղաքապետ նշանակել Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու Իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանին։

«Հիշեցնենք, որ մինչ այդ խոսակցություններ կային, թե փոխքաղաքապետ կարող է նշանակվել ավագանու ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Նաիրա Նահապետյանը (ՀԷԿ-երի Նաիրան)։ Խնդիրն այն է, որ Երեւևանի քաղաքապետի 1-ին տեղակալը պետք է լինի ավագանու անդամ։ Թերթի տեղեկություններով՝ Ե.Ազարյանին նշանակելու հարցում խառնվել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը, նույն ինքը՝ «Բենթլի Սամոն»։ Հիշեցնենք, որ Ե.Ազարյանը մինչ Երեւանի ավագանի դառնալը 2006-2008թթ. եղել է ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահը, իսկ 2008թ. նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն»,- գրում է «168 ժամ»-ը։