Թերթի տեղեկություններով` ՀՀ կառավարության ներսում բավականին տհաճ իրավիճակ է ստեղծվել: «Վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթներով չի շփվում շատ նախարարների հետ, չի զանգահարում, չի հետաքրքրվում նրանց աշխատանքով: Նրա հետաքրքրության տիրույթում միայն իր սիրելի ծխարարներն են՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը»,- գրել է «Ժողովուրդը»:

Թերթի փոխանցմամբ` այս 4 նախարարից բացի, մնացած բոլոր նախարարները, անկախ կուսակցական պատկանելությունից, Տիգրան Սարգսյանի կողմից մնում են աննկատ: Ու նրանց ոլորտում գրանցված ձախողումներն ու հաջողությունները կարծես թե չեն հետաքրքրում կառավարության ղեկավարին: