Հունական «DEPA» ընկերությունը թուրքական պետական «BOTAS» ընկերությանը  ադրբեջանական գազը Հունաստան տարանցելու դիմաց ունեցած 300 մլն դոլար պարտքից 170 միլիոնը վճարել է:

Ըստ թուրքական «Սաբահ» թերթի, պարտքի մնացած մասն ու տոկոսները, 34,5 մլն ընդհանուր արժողությամբ, կմարվեն 2011թ. նոյեմբերի 30-ին եւ 2012թ. հունվարի 31-ին: