ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն աշխատանքային այցով այսօր մեկնեց Լեհաստան` մասնակցելու Պրահյան գործընթացի «Միգրացիոն գործընկերության կառուցում» նախարարական երկրորդ համաժողովին: Պրահյան գործընթացի անդամ են Եվրամիության, Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրները: 

Համաժողովի լիագումար նիստում փոխվարչապետը հանդես կգա ելույթով:

Համաժողովի արդյունքներով հավանության կարժանանա Պրահյան գործընթացի 2012-2016թթ. գործողության ծրագիրը, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից: