Հաագայի միջազգային դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն կոչ է արել ՄԱԿ-ի անդամ երկրներին «անել հնարավոր ամեն բան», որպեսզի թույլ չտալ Մուամար Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ-Իսլամին լքել Լիբիան: Հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մորենո Օկամպոն հայտնել է, որ Հաագայի միջազգային դատարանը տեղեկություններ ունի, որ վարձկանների մի խումբ փորձում է օգնել Սեյֆ ալ-Իսլամին փախչել Լիբիայից: «Մենք կոչ ենք անում պետություններին անել հնարավորը, որպեսզի խափանեն այդ օպերացիան»,- ասել է դատախազը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը հունիսի 27-ին կալանքի օրդեր է տվել Մուամար Քադաֆիի, նրա որդի Սեյֆ ալ-Իսլամի եւ Լիբիայի հատուկ ծառայության նախկին ղեկավար Աբդուլլահ աս-Սենուսիի նկատմամբ` մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար:
Չհաստատված տեղեկությունների համաձայն, Սեյ ալ-Իսլամն այժմ գտնվում է Նիգերում, Մաիլում կամ Զիմբաբվեում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե նա տարբերակ է մտածում Հաագայի դատարանին հանձնվելու համար, սակայն ինքը` Սեյֆ ալ-Իսլամը հերքել է այդ լուրերը:




























