Իսրայելը Թուրքիային է վերադարձրել դեռեւս իր մոտ գտնվող 6 Heron անօդաչուներից 4-ը:

Թուրքական Milliyet-ի փոխանցում է, թե Իսրայելը երկար ժամանակ իր մոտ պահվող անւդաչուները հետ տվեց Թուրքիային այն բանից հետո, երբ Թուրքիայում հաջող թեսթ հանձնեց տեղական արտադրւթյան անօդաչու ANKA-ն:

Նշենք, որ Թուրքիան 2004-ին Իսրայելից 10 հատ անօդաչու հետախուզական Heron ինքնաթիռ գնելու համաձայնագիր է ստորագրել, որի արժեքը կազմել է 183 միլիոն դոլար։

Heron-ները նախատեսված են օգտագործել PKK-ի դեմ պայքարում։

Բացի այդ, թուրքական կողմը անհանգստացած է, թե Heron-ի նկարահանած կադրերն անմիջապես հասցվում են նաեւ Իսրայելին, որի համար ցանկանում է զարգացնել իր արտադրության ANKA-ն: