ԱՄՆ-ը պատժամիջոցների է ենթարկել երեք կազմակերպությունների և մեկ անձի, որոնք տեղակայված են Թուրքիայում և Լիբանանում՝ «Ղուդս ուժի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից օգտագործվող ֆինանսական ցանցին «կարևոր ֆինանսական աջակցություն» տրամադրելու համար:

«Այդ կազմակերպությունները հարյուր միլիոնավոր դոլարների եկամուտ են ստացել իրանական ապրանքների վաճառքից, այդ թվում՝ Սիրիայի կառավարությունից», - ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառել թուրքական Mira Ihracat Ithalat Petrol-ի նկատմամբ, «որը գնում, տեղափոխում և վաճառում է իրանական ապրանքները համաշխարհային շուկայում», և դրա գլխավոր գործադիր և սեփականատեր Իբրահիմ Թալալ ալ-Ուվեյրի նկատմամբ, որը նույնպես հայտնի է Իբրահիմ Աղաօղլու կեղծանվամբ։

Պատժամիջոցները նաև ուղղված են Լիբանանում գործող երկու ընկերությունների՝ Yara Offshore SAL-ի և հորատման սարքավորումների վարձակալության Hydro Company ընկերության դեմ: