Կարմիր ծովում` Եգիպտոսի ափերի մոտ, նոյեմբերի 3-ին, հրդեհվել է «Բելլա» ուղեւորատար լաստանավը, որի վրա 1230 ուղեւորներ են եղել, հաղորդում է Agence France-Presse-ը:
Reuters-ի տվյալներով, ուղեւորները հապշտապ լքում են կործանվող նավը` հեռանալով մոտորանավակներով եւ մակույկներով:
Եգիպտական իշխանությունները պնդում են, որ առայժմ ոչինչ հայտնի չէ զոհերի եւ վիրավորների մասին: Հորդանանյան Ակաբա նավահանգստի օգնության է շտապել եւս մեկ նավ, հաղորդում է Lenta.ru-ն:
«ՌԻԱ Նովոստիի» տվյալներով նավի վրա կարող են 50 ռուսաստանցի զբոսաշրջիկներ լինել: Առայժմ հնարավոր չէ որեւէ տեղեկություն ճշտել:
Հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների մասնաբաժնում, որոշ տվյալներով այդ հատվածն ամբողջությամբ այրվել է:
«Բելլա» լաստանավը հորդանանյան Ակաբայից ուղեւորվում էր եգիպտական Նուվեյբա նավահանգիստ:

























