Նոր Արտամետ գյուղի սկբնամասում, նոյեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի  վարորդը վրաերթի է ենթարկել 3 երիտասարդի եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի:

Կատարվում է քննություն: