Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Կան քաղաքի Majestik հյուրանոցում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` G-20 երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար Ֆրանսիա ժամանած Էրդողանի եւ Մերկելի հանդիպումն անցել է փակ դռների հետեւում: