Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին, այսօր` նոյեմբերի 3-ին, ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 1-3-ին, աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում` ՀՀ տարածքում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի եւ ստորաբաժանումների կազմհաստիքային միջոցառումների եւ օպտիմալացման կարգի իրականացման գործընթացի ստուգման եւ վերահսկման նպատակով:

Նա այցելել է 102 ռազմակայանի ստորաբաժանումներ` նոր ուսումնական տարվա պատրաստության գործում հրամանատարությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով: