Մոսկվայի քաղաքային դատարանը վերջակետ դրեց քրեական երեք աղմկոտ վարույթներին: «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի եւ Մանեժնի հրապարակում անկարգությունների գործերից հետո, 17 տարվա ազատազրկման է դատապարտվել «Սպարտակի» երկրպագու Յուրի Վոլկովին սպանող Ահմեդփաշա Այդաեւը: Նրա հանցակից Բեքհան Իբրահիմովը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, հաղորդում է izvestia.ru-ն:
Դատարանի դահլիճում վճռի հրապարակումից հետո վիճաբանություն է սկսվել, իսկ հանցագործի հարազատները սպառնացել են սպանել Վոլկովի հարազատներին:
Այդաեւի փաստաբանը հայտնել է, որ իրենք բողոքարկելու են վճիռը:
Տուժած կողմը գոհ է վճռի խստությունից:
Ողբերգությունը տեղի էր ունեցել 2010թ. հուլիսի 10-ին` «Չիստիե պրուդի» մետրոյի մոտ: Քննության տվյալներով, Այդաեւն ու Իբրահիմովը կռիվ են սկսել «Սպարտակի» երկրպագուների հետ եւ դանակներով հարձակվել` սպանեռլով Յուրի Վոլկովին:
























