Իրաքի Քուրդիստանի ֆեդերատիվ ինքնավարության ղեկավար Մեսուդ Բարզանին նոյեմբերի 3-ին ժամանել է Ստամբուլ։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  սպասվում է, որ Մեսուդ Բարզանին հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ։

Հանդիպումների օրակարգում են լինելու Հյուսիսային Իրաքում PKK-ի թաքստոցների վերացումն ու Քուրդիստանի զինված ուժերի՝ Փեշմերգեյի պայքարը PKK-ի դեմ։