Եթե Իսրայելը Հայաստանի հետ մերձեցման քայլեր է ձեռնարկում, դա կարող է պայմանավորված լինել Թուրքիայի հետ փոխհարաբերություններով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի  ՀՅԴ  խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

«Այն, որ Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները վատանում են` ոչ ոքի համար գաղտնիք չէ: Թուրքիայի հետ հարաբերությունների մակարդակի մասին ավելի լավ է հայտնի: Դրանով էլ պայմանավորված է Քնեսեթի նախագահի հայտարարությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքների  վերաբերյալ:  Ընդհանուր առմամբ ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, որ ընթացիկ իրավիճակը կարող է խթան հանդիսանալ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների զարգացման համար»,-հայտարարեց Շահբազյանը:

Նշենք, որ նոյեմբերի 2-ին իսրայելական Izrus պորտալը, վկայակոչելով Իսրայելի իրավասու աղբյուրներին, հաղորդել էր, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չէր հայտնվում,  ճանաչողական այցով Իսրայելում է: