Կաննում G20 գագաթաժողովին մասնակցելու մեկնած  Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը  հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ղեկավարները մտքեր են փոխանակել արտաքին քաղաքականության ընթացիկ արդիական հարցերի, երկկողմ հարաբերությունների, գազի ոլորտում համագործակցության հարցերի շուրջ: Բացի այդ, Մեդվեդեւը եւ Էրդողանը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրավիճակը, մասնավորապես` Սիրիայի, ինչպես նաեւ հակահրթիռային պաշտպանության հիմնախնդիրը: