Պայթյունը տեղի է ունեցել Հենան գավառի ածխահանքում, հայտնում է BBC-ն: Ըստ աղբյուրի` նվազագույնը 4 մարդ զոհվել է, 57 հանքագործներ մնացել են բեկորների տակ:
Այս պահին հանքավայրում փրկարարական գործողություններ են ընթանում, պայթյունի պատճառներն առայժմ անհայտ են:
Վթարի պահին հանքահորում 75 հանքագործէ աշխատելիս եղել, նրանցից 14-ը կարողացել են ինքնուրույն դուրս գալ:




























