Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Օուքլենդ քաղաքի խաղաղ ցույցերը վերաճել են զանգվածային անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների, հայտնում է Reuters-ը: Համաձայն իրավապահ մարմինների` բախումների ընթացքում նոյեմբերի 3-ին 8 մարդ է վիրավորվել` 5 մասնակից եւ 3 ոստիկան: 80 մարդ ձերբակալվել է:
Ըստ տեղի իշխանությունների, եթե նախկինում «Գրավիր Օուքլենդը» անունն ստացած ցույցերը հիմնականում խաղաղ էին ընթանում, ապա այժմ նախաձեռնության մի քանի մասնակիցներ սկսել էին քաղաքի կենտրոնում գտնվող խանութների ցուցափեղկերը կոտրել եւ հրկիզումներ կատարել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իրենց հերթին, բազմահազարանոց ցույցի կազմակերպիչները տեղեկացրել են, որ Օուքլենդի անկարգությունները «անարխիստական երիտասարդությունն» է կազմակերպել, որը ցույցի հետ առնչություն չունի:




























