Հոնդուրասում մեկ օրվա ընթացքում  հանցավոր խմբավորումների հետ ունեցած կապի համար 176 ոստիկանների են ձերբակալել: Բոլոր ձերբակալվածներին տարել են երկրի հյուսիս-արեւելքում գտնվող ոստիկանական միեւնույն բաժանմունք:

Նրանք բոլորն էլ նույն ոստիկանական ստորաբաժանումից են: Այդտեղ են աշխատել նաեւ այս տարվա հոկտեմբերի 22-ին երկու դաժան սպանություններ կատարելու մեջ մեղադրվող ութ կասկածյալները: Ոստիկանների զոհերից մեկը Հոնդուրասի ազգային համալսարանի ռեկտորի որդին էր, գրում է  «Взгляд»-ը: