Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն համաձայնել է հեռանալ իր պաշտոնից, այսօր` նոյեմբերի 4-ին, խորհրդարանում կառավարությանը վստահություն հայտնելուց հետո, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակչելով կառավարական շրջանակներում իր աղբյուրները:

Ավելի վաղ, երկրի աջ կենտրոնամետ ընդդիմությունը պաշտպանել է կառավարության հրաժարականի, երեք ամսով նոր կոալիցիոն կառավարություն ձեւավորելու եւ արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարը, զուգահեռաբար ընդունելով ԵՄ-ի վարկային համաձայնագիրը:

Վարչապետ Պապանդրեուն պայմանագիր է կնքել մի շարք նախարարների հետ` ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսի գլխավորությամբ:

«Նրան ասել են, որ պետք է հանգիստ հեռանա, որպեսզի պահպանի սեփական կուսակցությունը: Նա համաձայնել է վայր դնել լիազորությունները»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը: