Երեւանում, նոյեմբերի 3-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա  մի տղայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված դեռահասը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 14.30-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Պ. Սեւակի փողոցում վրաերթի է ենթարկել  13-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: