Շիրակի մարզում, նոյեմբերի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Փանիկ գյուղում վրաերթի է ենթարկել 50-ամյա մի կնոջ եւ նրա 19-ամյա դստերը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























