Երեւանում, նոյեմբերի 3-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան Գրիգոր Լուսավորչի փողոցում բախվել է «Ռենո Մեգան» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ռենո Լոգան»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























