Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել Իսպանիայի քաղաքացի, 33-ամյա Նարեկ Տոնականյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նարեկը Իսպանիայի թագավորության իրավապահ մարմինների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:

Նարեկ Տոնականյանը կալանավորված է: