Ոստիկանության ծառայողները, նոյեմբերի 3-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Բագրեւանդ թաղամասից, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի երեք բնակչի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի զննությամբ, ձեռքի արգելակման բռնակի տակից, հայտնաբերվել է ծխախոտի գլանակ եւ թղթի փաթեթ, որոնց մեջ առկա էր 4 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




























