Երեւանում, նոյեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել Աբովյան քաղաքի 45-ամյա մի բնակիչ, որը հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 13.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երեւան քաղաքի 24-ամյա  մի բնակիչ, որը հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Հետախուզվողը  տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: