Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանության պետ նշանակվելուց հետո, իրավիճակը փոխվել է նաեւ Ռազմական ոստիկանությունում: NEWS.am-ին հասած տեղեկություններով, ՌՈ-ի մի շարք օպերներ` Գասպարյանի հավատարիմ անձինք, պատրաստվում են առաջիկայում աշխատանքի ազատման զեկուցագրեր գրել եւ աշխատանքի տեղափոխվել Հայաստանի Ոստիկանություն:
Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը մեկ տարի առաջ ՌՈ պետի պաշտոնից պաշտպանության փոխնախարար էր նշանակվել եւ շարունակում էր համակարգել ռազմական ոստիկանության աշխատանքը:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, ոստիկանությունից խուճապահար հեռանում են նրանք, ովքեր ժամանակին տարաձայնություններ են ունեցել Ոստիկանության նորանշանակ պետի հետ:




























