Ռուսաստանը նոյեմբերի 4-ին նշում է Ազգային միասնության տոնը: Այն նշվում է արդեն 7-րդ անգամ, բայց ինչպես ցույց են տալիս հարցումները, ունի բոլոր շանսերը ամրագրվելու տոնացույցում: Ավանդույթի համաձայն Մոսկվայում եւ այլ քաղաքներում այդ օրը զանգվածային ցույցեր եւ երթեր են ընթանում` կազմակերպված տարբեր քաղաքական կուսակցությունների եւ հասարակական շարժումների կողմից: Սպասվում է, որ դրանք մի քանի տասնյակ հազար մարդ կմասնակցի:
«Պաշտոնական» միջոցառումներ են կայանալու Նիժնի Նովգորոդում, ուր մեկնել են նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը:
ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնա; Մոսկվայի որոշ շրջաններից, որտեղ կայանալու են ազգայնականների զանգվածային ակցիաներ: Հիմնական ակցիաները նախատեսված են Լյուբլինոյում, սակայն դրանք լինելու են այլ շրջաններում եւս:




























