Բաքվի վերաքննիչ դատարանում քննարկվել է «Խուրալ» թերթի խմբագիր, շորթման մեջ մեղադրվող Ավազ Զեյնալիի վերաքննիչ բողոքը: Դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի կայացրած վճիռը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր «Օբյեկտիվ» օնլայն-հեռուստաալիքին, որ Ավազ Զեյնալլին քաղաքական բանտարկյալ է: Նրա կարծիքով, կալանավորված լրագրողի նկատմամբ հոգեբանական, ապա իրավաբանական ճնշումներ են սկսվել անցած տարվա մայիսից, երբ նա գրել էր, թե նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը երկրի փաստացի ղեկավարն է:

Դրանից անմիջապես հետո մի քանի պաշտոնյաներ պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայցեր էին ներկայացրել: Հոկտեմբերին Զեյնալլին մեղադրանքներ էր գրել նախագահ Ալիեւի հասցեին: Հոկտեմբերի 28-ին Զեյնալլիին ձերբակալել էին պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի բողոքի հիման վրա, իբր լրագրողը նրանից գումար է շորթել: