Աշխատանքային այցով, նոյեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երեւան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Գրիգոլ Վաշաձեն հանդիպում կունենա նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: