Նոյեմբերի 3-4-ին, Բաքվում կայացել են խորհրդատվություններ Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ հյուպատոսական հարցերի շուրջ: Այդ մասին Vesti.Az-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Խորհրդատվությունները անցկացվել են Ադրբեջանի ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Մեհրիբան Նաջաֆովայի եւ Վրաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական բաժնի տնօրեն Գիորգի Տաբատաձեի գլխավորությամբ:
Կողմերը նշել են երկրների միջեւ շփումների, հատկապես պաշտոնական պատվիրակությունների այցերի կարեւորությունը:
Խորհրդատվությունների արդյունքում մտադրությունների հուշագիր է ստորագրվել:




























