Մեծ Բրիտանիայի արեւմուտքում խոշոր վթար է տեղի ունեցել: Պատահարի արդյունքում, ըստ BBC-ի, 30 մարդ է տուժել, ոստիկանությունը չի բացառում զոհերի հավանականությունը:

Տուժածների շարքում շատ ծանր վիճակում գտնվող մարդիկ կան: Փրկարարների եւ հրշեջների խոսքով` բախվել են 20 մարդատար եւ 6 բեռնատար ավտոմեքենաներ:

Ականատեսները հայտնում են պայթյունների մասին, որոնք, ենթադրվում է, առաջացել են մեքենաների բենզինի բաքերի այրման հետեւանքով: