Իրաքի Քուրդիստանի ֆեդերատիվ ինքնավարության առաջնորդ Մեսուդ Բարզանին Թուրքիա կատարած այցի ընթացքում հարցազրույց է տվել թուրք հայտնի լրագրող-վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդին։
Բիրանդը նշում է, որ Բարզանին շատ պարզ է խոսել՝ հաստատելով, որ ինքը տարիներ առաջ ասած իր բառերի հետում է։ «Ինձ համար կարեւոր է, որ քուրդ-թուրք բարեկամությունը չխախտվի։ Արդեն նոր ժամանակաշրջան է սկսվել եւ այդ բարեկամությունը չպիտի վնասվի։ Քրդական խնդիրը զենքով չի լինի լուծել։ Ոչ Թուրքիան, ոչ PKK-ն այդ խնդիրը զենքով չեն կարող լուծել։ Ռազմական գործողությունների դադարեցման համար եմ այստեղ եկել»,-նշել է Բարզանին՝ շեշտելով, որ իրենք PKK-ի դեմ որեւէ ռազմական գործության չեն մասնակցի։
Բարզանին անդրադարձել է PKK-ի՝ Իրաքի Քանդիլի շրջանից հեռացնելու խնդրին՝ պնդելով, որ թուրքական զինուժն ինչքան էլ գերզինված լինի, անկարող կլինի դա անել։ Այդ լեռնային շրջաններում պատերազմելը շատ դժվար է։ Ես ժամանակին նույնպես այդ լեռներում կռվել եմ։ Մինչեւ հիմա Թուրքիայի ոչ մի գործողություն այնտեղ արդյունք չի տվել եւ չի տալու»,-ասել է Բարզանին։
Նշենք, որ Բարզանին Թուրքիայում արդեն հանդիպել է նախագահի եւ արտգործնախարարի հետ։




























