Ստամբուլի Բեյլիքդյուզու թաղամասում գտնվող առեւտրի կենտրոնում գիշերը ժամը 02։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հրդեհը շատ դժվարությամբ է մարվել։ Բեյլիքդյուզուի հրշեջներին ստիպված օգնության են հասել Ստամբուլի մյուս թաղամասերի հրշեջ ջոկատները։
Հրդեհի ընթացքում առեւտրի կենտրոնի ներսում պայթյուններ են հնչել։ Հրդեհի առաջացման պատճառը դեռեւս հայտնի չէ։































