ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանին, Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշին, Նավթի նախարար Ջավադ Օջիին ուղղաթիռի վթարի հետևանքով ուղևորների և անձնակազմի ողբերգական մահվան կապակցությամբ։

Նախարարի հեռագրերում ասված է․

«Խորը ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձնակազմի մահվան մասին։

Վշտակցում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին` հայտնելով իմ զորակցությունը։

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»։