Բալկանյան երեք պետությունների՝ Հյուսիսային Մակեդոնիայի, Ալբանիայի և Հունաստանի ջրերը կիսող Պրեսպա լիճն անհետանում է։
Euronews-ը գրում է, որ բալկանյան երեք երկրների հասարակական կազմակերպությունները կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած այս բնապահպանական աղետը կանխելու նպատակով նախաձեռնել են Պրեսպայի տարածաշրջանային զարգացման ֆորումը։
«Երեք երկրների ՀԿ-ները ցանկանում են դիմել գերատեսչություններին և տեղական իշխանություններին՝ արագացնելու համար ինստիտուցիոնալ կապերի ստեղծման, գործողությունների ծրագրերի հստակեցման աշխատանքները», - ասում է Հյուսիսային Մակեդոնիայի Eurothink ՀԿ-ի փորձագետ Լյուպկո Կրստևսկին:
Փորձագետը նշել է, որ բազմաթիվ ուսումնասիրություններ են արվել, բազմաթիվ ռազմավարական փաստաթղթեր են ընդունվել, սակայն դրանք չեն իրագործվել, և դա լավագույնս արձանագրում են քաղաքացիներն ու ակնկալում են, որ երեք պետությունները շուտափույթ միջոցներ կձեռնարկեն
Համաժողովում Բոդենի լճի հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են երեք երկրների համար ընդհանուր էկոհամակարգի կառավարման իրենց փորձի թեմային: 1960-ական թվականներին Շվեյցարիան, Գերմանիան և Ավստրիան Բոդենի լիճը պաշտպանելու քաղաքական համաձայնագիր են ստորագրել։ Բոդենի և Պրեսպա լիճերը Եվրոպայի միակ վայրերն են, որոնց ջրերը երեք երկրներ են կիսում։





























