ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Ռոբերտ Քենեդի կրտսերին առաջարկել է, որ նախագահի անկախ թեկնածուն ինչ-որ բան անի Թրամփի քարոզարշավին սատարելու համար, ասված է երկուշաբթի սոցցանցերում հրապարակված և Քենեդու հետհեռախոսազանգի տեսանյութում, հայտնել է Reuters-ը։
«Կա մի բան, որը կցանկանայի, որ դուք անեք, և ըստ իս, դա այնքան լավ կլիներ ձեզ համար», - ասել է Թրամփը տեսանյութում բարձրախոսով ՝ ակնհայտորեն նկատի ունենալով 2024 թվականի մրցավազքը:
«Մենք հաղթելու ենք»,- ասել է Թրամփը, որից հետո Քենեդին պատասխանել է՝ «այո»։
«Մենք շատ առաջ ենք ընկել այս տղայից», - հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին։
Թրամփը Քենեդիին ասել է նաև, որ շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո Բայդենը զանգահարել է իրեն։
«Իրականում դա շատ հաճելի էր»,- նշել է ԱՄՆ նախկին նախագահը։
սոցիալական ցանցերում հեռախոսազանգի տեսգրությունը տարածվելուց հետո Քենեդին X-ով ներողություն է խնդրել Թրամփից: «Երբ նախագահ Թրամփը զանգահարեց ինձ, տեսանկարահանող օպերատորը նկարահանում էր ինձ»,- գրել է նա: -Ես պետք է օպերատորին հրամայեի անհապաղ դադարեցնել տեսագրությունը։ Ցավում եմ, որ այն հրապարակվել է»:
. «Մեր հիմնական թեման ազգային միասնությունն էր, և հուսով եմ, որ այս թեմայով կհանդիպեմ նաև Դեմոկրատական կուսակցության առաջնորդների հետ։ Ոչ, ես չեմ հեռանում ընտրապայքարից»,- նախօրեին այսպես էր հեռախոսազրույցը նկարագրել Քենեդին։





























