ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տան նախկին խորհրդական Փիթեր Նավարոն հունվարի 6-ին Կոնգրեսի հանձնաժողովի ծանուցմանը չենթարկվելու համար քառամսյա պատիժը կրելուց հետո չորեքշաբթի ազատ է արձակվել Մայամիի դաշնային բանտից, հայտնել է CNN-ը։

Ակնկալվում է, որ Նավարոն կմեկնի Միլուոկի՝ ներկայանալու Հանրապետականների ազգային համագումարին, որտեղ նրա նախկին ղեկավարը պաշտոնապես առաջադրվել է որպես 2024 թվականի հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու:

Նա Թրամփի շրջապատի այն երկու մարդկանցից մեկն է, որոնք դատապարտվել են 2021 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի վրա հարձակումը հետաքննող Ներկայացուցիչների պալատի այժմ չգործող հանձնաժողովի պահանջները չկատարելու համար: Թրամփի խորհրդական Սթիվ Բենոնն էլ այս ամսվա սկզբին սկսեց իր չորսամսյա պատիժը կրել Կոնեկտիկուտի դաշնային բանտում:

70-ն անց Նավարոն բանտային ճամբարում աշխատել է որպես իրավաբանական գրադարանի աշխատակից, դրա մասին CNN-ին հայտնել է նրա բանտային խորհրդատու Սեմ Մանգելը: Վերջինս պատմել է, որ բանտում պահվելու ընթացքում բանտակիցները համակրել  ոն Նավարոյին։

Երբ օրենսդիրները պահանջել են Թրամփի նախընտրական ծրագրերը խաթարելու իրենց հետաքննությանը Նավարոյի մասնակցությունը, նրանք մատնանշել են տեղեկություններն,. Ըստ որոնց նա ներգրավված է եղել 2020 թվականի նախագահական արդյունքների վավերացումը հետաձգելու Կոնգրեսի ջանքերում, ինչպես նաև իր սեփական գրառումը հուշագրում, որը նկարագրում է ընտրություններին առնչվող դավադրությունները։

Ընդամենը մի քանի ժամ քննարկելուց հետո դաշնային ժյուրին անցյալ ամառ Նավարոյին մեղավոր ճանաչեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի երկու կետով՝ փաստաթղթեր չներկայացնելու և հանձնաժողովի պահանջով հարցազրույցին չներկայանալու համար:

Դատավարությունը սկսելուց առաջ Նավարոն երդվյալ ատենակալներին փորձել է ապացուցել, որ գործել է Թրամփի ցուցումով, ով վկայակոչել է գործադիր արտոնությունը, երբ նա հրաժարվել է ենթարկվել ծանուցագրին: Դատավորը, սակայն, նրան արգելել է այդ պաշտպանությունը առաջ քաշել՝ եզրակացնելով, որ Սպիտակ տան նախկին օգնականը բավարար ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ Թրամփը պաշտոնապես հաստատել է իր արտոնությունը: Թեև Նավարոն չկարողացավ հրատապ բողոք ներկայացնել բանտային պատիժը կասեցնելու համար, նա այժմ կբողոքարկի իր դատավճիռը: