Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրերը։

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեհդի Սոբհանին նման լուրերի աղբյուր է համարել ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք կեղծ տեղեկություններ հրապարակելու եւ Իրանի Իսլամական Հանրապետության մասին կանխակալ վերլուծությունների պատմություն ունեն։

Սոբհանին նման լուրերի հրապարակման նպատակը համարել է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա և ընդգծել. Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը։