Արդարադատության նախարարի երկու թեկնածու ինքնաբացարկ է հայտնել: Խոսքը Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի եւ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մասին է։
Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Գրիգորյանի մասով նշվել է հասարակական տրանսպորտի ոլորտում միասնական տոմսային համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների կարևորությունը։ Բաղդասարյանն իր հերթին անդրադարձել է նաև իր զբաղեցրած պաշտոնում աշխատանքի կարևորությանը»,-նշել է նա։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությանը,նա նշել է, որ ՔՊ մոտեցումն այն էր, որ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն իր կարիքն ունի։ Ըստ նրա՝ Խաչատրյանի հսկայական աշխատանք է տանում հանձնաժողովում, և նրա հեռանալը կորուստ կլիներ։
«Ինչ վերաբերում է մեր գործընկերոջը՝ ի դեմս փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի, այս պաշտոնը նույնպես իրեն աննպատակահարմար է դուրս եկել»,-հավելել է նա:
Ալեքսանյանը հավաստիացրել է, որ իշխանությունները կադրերի պակասի խնդիրներ չեն զգում:
Նա վերը նշված բոլոր անձանց գերազանց թեկնածուներ է անվանել։
Պատգամավորը հայտնել է, որ կուսակցության վարչությունը սկզբում քննարկել է կուսակցության թեկնածուներին, հետագայում գուցե քննարկվեն նաև այն թեկնածուները, որոնք կուսակցության անդամ չեն։
Ըստ նրա՝ Հայաստանի խորհրդարանում հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և իշխող կուսակցության պատգամավոր Հովիկ Ագազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ պետք է քննարկում անցկացվի։
«Եթե քննարկում կազմակերպվի, կլինեն հետևանքներ, բայց ոչ անպայման վատ: Եթե ինչ-որ մեկը փորձում է իր պաշտոնական լիազորություններն օգտագործել անձնական շահի համար, ես իրավապահ մարմիններին կոչ եմ անում զբաղվել այդ հարցով»,- եզրափակել է նա։











