Եթե մենք ճնշեինք Հովիկ Աղազարյանը մանդատը շատ հանգիստ կդներ. մենք հենց չենք ճնշել, խնդրել ենք, ոչ մի ճնշում չի եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՔՊ-ում գտնվեց մեկը, որը դեմ գնաց, ժողովրդավարության մոտ քայլեր արեց և չտրվեց ճնշումներին:
«Դուք, օրինակ, մի ուրիշ կոնտեքստում կարող եք ասել՝ չկարողացաք նույնիսկ ճնշեք մի հոգու: Ասինքն որտեղ ոնց պետք է, օգտագործում եք այդ հանգամանքը: Որևէ մեկի նկատմամբ ճնշում չի արվել: Եթե իշխանությունը որոշեր ճնշել Հովիկ Աղազարյանին, Հովիկ Աղազարյանը մանդատը կդներ»,-ասաց նա:
Կոնջորյանի խոսքով, փաստը, որ որեւէ մեկը մերժել է վարչապետին, բացարձակապես նախադեպը որևէ անհանգստություն չի առաջացնում իրենց մոտ. «Ես այդ հարցը ընդհանրապես նույնիսկ քննարկելի չեմ համարում, խմբակցություններ ընդհանրապես նման թեմա չեն էլ քննարկում»:
Հարցին՝ ՔՊ-ին չի՞ մտահոգում, որ իրենց խմբակցությունը զրկվեց ԱԺ-ում սահմանադրական մեծամասնությունից, Կոնջորյանն ասաց. «Եթե նկատի ունեք սահմանադրական օրենքներ ընդունելու համար անհրաժեշտ մեծամասնությունը, մենք առնց Հովիկ Աղազարյանի էլ ունենք այդ մեծամասնությունը։
Սահմանադրություն փոխելու մեծամասնության մասին է խոսքը, այնտեղ կան սահմանադրության որոշ հոդվածներ, որոնք փոխելու համար ՔՊ-ին անհրաժեշտ էր 72 ձայն, բայց ուզում եմ հիշեցնել, որ ՔՊ-ն երբեք էլ 72 ձայն չի էլ ունեցել: Այսինքն մեր խմբակցությունը 71 հոգուց է բաղկացած, իսկ սահմանադրական օրենքներ ընդունելի մեծամասնությունը մենք բնականաբար ունենք, մի բան էլ ավել»:
Նա վստահեցրեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրեր մանդատը վայր դնել, ինքը, իհարկե, վայր կդներ:











