Ես անձամբ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել եմ հետևյալը՝ պարոն վարչապետ, ես ձեզ խնդրում եմ, ես ձեզ աղաչում եմ, ձեր խնդրանքը հետ կանչեք, որովհետև այն արդարացի չէ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողն երի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ինքն ասաց, որ չի կարող, ասեցի՝ ես էլ չեմ կարող»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում, որ Նիկոլ Փաշինյանը իր մասին ինֆորմացիան վերցրել է քննչական մարմիններից, հետո օգտագործել է որպես հիմնավորում իրեն ՔՊ-ից հեռացնելու համար, Աղազարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ դա հակաօրինական է թե ոչ: Իմ պաշտպանն ասում է որ դա հակաօրինական է եւ պատրաստում է փաստաթղթերը:
Ես ունեմ քաղաքական եւ մարդկային այն ռանգը, որ ինձ թույլ տամ վարչապետի քայլը գնահատեմ: Ես վարչապետին հասկանում եմ լրիվ ուրիշ տարբերակով, ես կյանքով գիտեմ, որ ցանկացած իշխանություն այլասերվելու միտում ունի: Մենք էլ հետևաբար բացառություն չենք, այդ թվում նաև ես: Հետևաբար վարչապետը քիչ հնարավորություններ ունի, որպեսզի կանխարգելի, սանձահարի մեր այլասերման գործընթացը: Ես այս իմաստով լրիվ իրեն հասկանում եմ»:











