«Վարչապետը հաճախ է խմբակցությանը իր միջազգային հանդիպումների, հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումներից մանրամասներ ներկայացնում, պարզվում է՝ այդ կոմունիկացիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որ դուրս են եկել ու հայտնվել մամուլում»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ըստ էության նշելով, որ արտահոսքը տեղի է ունեցել Հովիկ Աղազարյանի միջոցով։
«Անկեղծ եմ ասում՝ մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց նրանից հետո, ինչ իմացա երեկ, ուզում էի անձամբ խեղդել նրան»,–շեշտեց Ալեն Սիմոնյանը։











