Չինաստանի եւ ԵՄ կայուն հարաբերությունները համապատասխանում են երկու կողմերի ընդհանուր շահերին։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին միջազգային իրավիճակի եւ չինական դիվանագիտության վերաբերյալ կոնֆերանսում։

«Եվրոպան չինական դիվանագիտության կարեւոր ուղղություններից է։ Չինաստանի եւ ԵՄ ավելի առողջ եւ կայուն հարաբերությունները համապատասխանում են երկու կողմերի հիմնարար շահերին եւ աշխարհի ընդհանուր ակնկալիքներին»,- նշել է դիվանագետը։