ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ի կողմից ճանաչվել է տարվա մարդ։

Անցյալ տարի թերթը տարվա մարդ էր ճանաչել դանիական Novo Nordisk դեղագործական ընկերության ղեկավար Լարս Յորգենսենին։

«Թրամփն այս տարի կրկին FT-ի ընտրյալն է՝ իշխանության վերադառնալու ուշագրավ բնույթի պատճառով»,- ասվում է հրատարակության մեջ:

Financial Times-ը նաև հիշեցնում է, որ Թրամփն արդեն դարձել է թերթի տարվա մարդ 2016 թվականին։