Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գյունբան Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում՝ կապված խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախագահի աշխատակազմում։

«Բադրա Գյունբան Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետ կապված, որի հետևանքով մեկ պատգամավոր մահացել է, ևս մեկը վիրավորվել է», - ասել է վարչակազմի պաշտոնյան։

Խորհրդարանում հնչած կրակոցների հետևանքով պատգամավոր Վախթանգի Գոլանջիան ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում, իսկ պատգամավոր Կան Կվարչիան վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։

Դեպքի պահին տեղում գտնվող պատգամավորների խոսքով, պատգամավորներ Կան Կվարչիայի և Ադգուր Խարազիայի միջև կոնֆլիկտ է ծագել հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ քննարկվել են մայնինգի արգելքի և կրիպտոարժույթի ապօրինի մայնինգի համար քրեական պատասխանատվության սահմանման մասին օրինագծերը։ Հրաձգության ժամանակ, որը բացել է Խարազիան, վիրավորվել են Կվարչիան և Գոլանջիան։ Աբխազիայի ներքին գործերի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Խարազիային կալանավորելու համար։