Հունվարի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նոր դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԻԻՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջող և արդյունավետ գործունեություն:

Դեսպան Հակոբյանը վերահաստատել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա օրակարգին և կարևորել փոխադարձ հարգանքի ու վստահության վրա խարսխված  համագործակցության առավել զարգացումն ու խորացումը: