Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ դեռ կարող է փրկել իր հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը նրանց բուռն հանդիպումից հետո: Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ բանակցությունները պետք է շարունակվեն փակ դռների հետևում, հայտնում է Reuters-ը։

Լոնդոնում եվրոպացի առաջնորդների հետ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Զելենսկին ասել է, որ հավատում է, որ Միացյալ Նահանգները չի դադարեցնի Ուկրաինային օգնությունը։ Նա իր տեսակետը հիմնավորում է նրանով, որ Միացյալ Նահանգները, որպես «քաղաքակիրթ աշխարհի առաջնորդ», չի պատրաստվում օգնել ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինին։ Միաժամանակ նախագահը նշել է, որ պատրաստ է ցանկացած դժվարության, որը կարող է առաջանալ։

«Ինչ վերաբերում է հարաբերությունները փրկելուն, ապա կարծում եմ, որ մեր հարաբերությունները կշարունակվեն... Չեմ կարծում, որ ճիշտ է, որ նման քննարկումներն ամբողջությամբ բաց լինեն։ Կատարվածի ձևաչափը, ես չեմ կարծում, որ դա մեզ՝ որպես գործընկերների, որևէ դրական կամ լրացուցիչ բան բերեց»,- լրագրողներին ասել է Զելենսկին։

Նա նաև հավելել է, որ դեռ պատրաստ է ստորագրել առաջարկվող հանքային գործարքը։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ դրան պատրաստ կլինի նաեւ ԱՄՆ-ն։