Բաքվում նոր անհեթեթ պահանջների բաժին են հնչեցրել Երեւանի հանդեպ։

«Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվի դատական ​​գործընթացի հետ»,- լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

Հիքմեթ Հաջիեւի խոսքով՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է փոխվեն Հայաստանի Սահմանադրությունում», եւ «Ադրբեջանի դեմ Հայաստանի հանցագործությունները չեն մոռացվի»։

«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Սա արդեն գործնականում եղել է։ Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված փոփոխություններ են կատարվել Իռլանդիայի Հանրապետության Սահմանադրությունում։ Բաքվում ընթանում է մարդկության դեմ հանցագործություն կատարած անձանց դատավարությունը։ Հայաստանն այսօր անիմաստ քարոզչական արշավ է իրականացնում այս դատարանի դեմ։ Այս դատարանում դատվող անձինք պատասխանատվություն են կրում օրենքի առաջ։ Նրանց գերի ու պատանդ անվանելն անընդունելի է»,- լկտիաբար հայտնել է Հաջիեւը։